Armensk
Բարի գալուստ Քարենսեի՝ նորվեգերենի բոլոր մակարդակների ուսուցման առցանց NoTe դպրոց։ Նորվեգերենի մեր դասընթացը պատրաստում է ձեզ նորվեգերենի քննությանը և Բերգեն-թեստին և ճանաչված է ներգաղթյալների նորվեգական վարչության (UDI) և չափահասների ուսուցման նորվեգական ինստիտուտի (Kompetanse Norge) կողմից: Առցանց դասընթացներն անց են կացվում որակավորված ուսուցիչների կողմից, ում մայրենի լեզուն նորվեգերենն է, և ովքեր ունեն տարբեր մեթոդներով նորվեգերենի ուսուցման երկարատև փորձ։
Առցանց դասընթացի ճկունությունը
Մեր դասընթացները առցանց են և, հետևաբար, շատ ճկուն: Սովորեք՝ երբ և որտեղ ուզում եք: Դասընթացները հարմարավետ են կյանքի տարբեր իրավիճակներում, անկախ նրանից, թե դուք ճամփորդում եք, աշխատում եք, տանն եք, թե սովորում եք:
Մենք ունենք դասընթացներ A1, A2, B1, B2 և C1 մակարդակների համար: Դուք կարող եք ըստ այդմ ընտրել դասընթաց թե՛ սկսնակների համար, թե՛ եթե արդեն ունեք բարձր մակարդակ և ցանկանում եք կատարելագործվել: Մենք խորհուրդ ենք տալիս ամեն օր 2-3 ժամ պարապել, որպեսզի դասընթացներն առավելագույնս օգտակար լինեն:
Մենք ունենք նաև մասնագիտական նորվեգերենի հատուկ դասընթացներ նրանց համար, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում և մանկապարտեզներում: Բացի այդ, մենք ունենք խոսակցական նորվեգերենի դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բանավոր խոսքը:
Բոլոր նրանց, ովքեր պետք է անցնեն սոցիոլոգիայի 50 ժամվա դասընթաց, մենք առաջարկում ենք այն նորվեգերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով:
Հիանալի ուսուցիչներ և որակյալ դասընթացներ
Առցանց դպրոցը հիմնադրվել է 2015թ․-ին: Քարենսեն կիրառել է նորվեգերենի դասավանդման իր ավելի քան 15 տարվա փորձը, որպեսզի մշակի դասընթացներ, որոնք արդյունք են տալիս: Առցանց դպրոցը ունի նորվեգերենի որակյալ ուսուցիչների մի ամբողջ թիմ, ովքեր և վարում են դասերը: Առցանց դասընթացների հետ մեկտեղ դուք կարող եք օգտվել մեր անվճար ռեսուրսներից, ներառյալ Քարենսեի YouTube-յան ալիքի տեսանյութերը, փոդքաստերը, ձայնային հաղորդագրությունները, Instagram-ի հաշիվը և խումբը Facebook-ում:
Իմացիր ավելին մեր տարբեր ալիքների մասին այստեղ.
Անհատական դասավանդման կուրս
Առցանց դասընթացները ներառում են ընթերցանության, ունկնդրության և գրավոր առաջադրանքներ, ինչպես նաև ձայնագրություններ: Մեր ուսուցիչները ստուգում, ուղղում և գնահատում են ուղարկված գրավոր հանձնարարությունները: Դուք ստանում եք խորհուրդներ, թե ինչպես կարելի է բարելավել արդյունքները հաջորդ անգամ: Կարդացեք ավելին յուրաքանչյուր դասընթացի մասին, որպեսզի տեսնեք, թե ինչ է ներառված նրանում, կամ մեզ էլեկտրոնային նամակ ուղարկեք:
Դասընթացի մեջ ներառված է նաև ամսական 1 ժամ տևողությամբ զրույց ուսուցչի հետ: Այս ժամերը կարող են օգտագործվել խոսակցական դասընթացների համար, որտեղ կարող եք բարելավել ձեր արտասանությունն ու կատարելագործել բանավոր խոսքը, ոչ միայն գրելու և կարդալու կարողությունները: Այս ժամը կարող եք նաև օգտագործել քերականական հարցերի համար կամ, օրինակ, նախապատրաստվել աշխատանքի հարցազրույցի:
Այս ժամից հետո դուք կստանաք արձանագրություն այն մասին, թե ինչ եք սովորել, ինչ թեմաներ դեռ պետք է պարապեք և ձեզ համար օգտակար ռեսուրսների հղումներ:
Անգլերենի դասընթաց բոլոր մակարդակների համար
NoTe- ն առաջարկում է նաև անգլերենի դասընթացներ բոլոր մակարդակների համար, ինչպես նաև գործարար անգլերենի դասընթաց: Մենք ունենք 1-ից 6 ամիս տևողությամբ առցանց դասընթացներ ՝ ընդհուպ մինչև B1 մակարդակը: Եթե դասընթացն ավարտելուց հետո ցանկանաք ավելի բարձր մակարդակի դասընթաց, կարող եք ժամեր պատվիրել ուսուցչի մոտ:
Անգլերենի դասընթացները ոչ միայն հարմար են նրանց համար, ովքեր ցանկանում են անգլերեն սովորել, այլև նրանց համար, ովքեր պատրաստվում են անգլերեն լեզվի TOEFL կամ IELTS թեստերի՝ արտասահմանյան համալսարաններ ընդունվելու համար: Մեր անգլերենի ուսուցիչը ԱՄՆ-ից է և բնակվում է Նորվեգիայում:
Ծանոթացի՛ր Քարենսեի հետ
Մեր YouTube-յան ալիքում դուք կարող եք սովորել Քարենսեի հետ և պատկերացում կազմել առցանց դասընթացների մասին: Դիտեք այս տեսանյութը ՝ տեսնելու համար, թե ինչպիսին են մեր առցանց դասընթացները.
Գրանցվի՛ր
Մենք ակնկալում ենք նոր աշակերտներ տեսնել մեր դասընթացներում: Մենք ողջունում ենք բոլորին ՝ անկախ գիտելիքների մակարդակից և գտնվելու վայրից: Մեր նպատակն է, որ դուք կատարելագործեք ձեր նորվեգերենը: